ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Կարանտինը կանխեց կորոնավիրուսից միլիոնավոր մահեր

Կարանտինը կանխեց կորոնավիրուսից միլիոնավոր մահեր
12.06.2020 | 11:40

Հետազոտողները գնահատել են կորոնավիրուսի տարածման դեմ միջոցառումների արդյունքները եվրոպական 11 երկրներում: Արդյունքը վիթխարի էր՝ գրում է Der Standard-ը: Գիտնականների կարծիքով՝ կորոնավիրուսի պանդեմիայի դեմ ուղղված միջոցները եվրոպական 11 երկրներում, ներառյալ Ավստրիան, մայիսի սկզբից կանխել է 3,1 միլիոն մահ: Սահմանափակող միջողների ներմուծումը նպաստել է պանդեմիայի ընթացքի վերահսկողությանը՝ Nature уգիտական ամսագրում հաղորդել են Լոնդոնի արքայական քոլեջի՝ մահացության վիճակագրությունը վերլուծած գիտնականները: Երկրորդ ուսումնասիրության մեջ գիտնականների մեկ այլ խումբ հաղորդում է, որ ապրիլի 6-ի տվյալներով՝ իրենց դիտարկած 6 երկրներում ընդունված արգելքները կանխել են վարակի 530 միլիոն դեպք: Գիտնականները վերլուծել են վարակման ընթացքը Չինաստանում, Հարավային Կորեայում, Իտալիայում, Իրանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և ներկայացրել են իրենց եզրակացությունները Nature-ում: «Ես կարծում եմ, որ մարդու ոչ մի նախաձեռնություն այդքան կարճ ժամանակում այդքան շատ կյանքեր չի փրկել»՝ ասել է հետազոտության ղեկավար Սոլոմոն Խսիանգը Կալիֆորնիայի Բերկլի համալսարանից: Սամիր Բհատի ու Սետա Ֆլակսմանի խմբի հետազոտողները Լոնդոնի արքայական քոլեջից իրենց մոդելի հիմքում դրել են Հիվանդացության և կանխարգելման վերահսկողության եվրոպական կենտրոնի (ECDC) մահացության տվյալները Covid-19-ից և ուսումնասիրել են վարակման թվի փոփոխությունն ու վիրուսի վերարտադրման դասիչը, այսինքն՝ մարդկանց միջին թիվը, որոնց վարակում է վիրուսակիր մարդը: Նրանք համեմատել են սահմանափակող միջոցների ազդեցությունը մինչև մայիսի 4-ը սցենարի հետ, որի դեպքում վերարտադրման դասիչն անփոփոխ է մնացել պանդեմիայի սկզբից: Այդպես նրանք պարզել են՝ ինչքան մարդ կարող էր մահանալ, եթե չկիրառվեին սահմանափակումներ: Պանդեմիայի սկզբում դիտարկված 11 եվրոպական երկրներում վերարտադրության դասիչը միջինը 3,8 էր, այսինքն՝ միջինը 10 վիրուսակիր վարակում էր 38 մարդու: Եթե այդ միտումը անարգել շարունակվեր, օրինակ, Ավստրիայում մայիսի սկզբին Covid-19-ից լրացուցիչ կմեռներ 65000 մարդ՝ գրում են հետազոտության հեղինակները, որ հաշվի չեն առնում առողջապահության համակարգի ծանրաբեռնվածությունը: «Դիտարկված բոլոր երկրներում վերարտադրության դասիչը շնորհիվ ընդունված միջոցների 1-ից ցածր է եղել: Այդ արդյունքը զուգահեռվում է տարբեր երկրներում կատարված ուսումնասիրություններին: Մեր վերլուծությունը վկայում է, որ այդ երկրներում ավելի շատ վարակվածներ են եղել, քան ենթադրվում էր»՝ նշում է Բհատը:

Հետազոտողները ելակետ են ընդունել 11 երկրններում 12-15 միլիոն վարակակիրների: Ավստրիայում, գիտնականների կարծիքով, մայիսի 4-ի տվյալներով SARS-CoV-2 վարակված է եղել բնակչության 0,8%-ը, Գերմանիայում՝ 0,85%, Նորվեգիայում, 0,46%, Բելգիայում՝ 8%, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում՝ 5%: Շվեդիայում, որ համընդհանուր ուշադրություն գրավեց սահմանափակումների փափուկ քաղաքականությամբ, վարակի տարածման հավանականությունը բնակչության շրջանում գիտնականները գնահատել են 3,7%: Գիտնականների կարծիքով՝ սահմանափակումների շնորհիվ վերարտադրության դասիչը կրճատվել է միջինը 82%-ով:
Der Standard


Հ.Գ. Աշխարհում սկսվել է նաև մեկ այլ շարժում՝ այսօր Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն ներկայանալու է դատախազություն՝ պատասխանելու հարցերին, թե ինչու 35000 մարդ մահացավ կորոնավիրուսից: Հանգուցյալների հարազատները մեղադրում են ոչ թե բժիշկներին, այլ՝ իշխանությանը: Իտալացիները առաջինն են շոկից դուրս գալիս, ակնհայտ է, որ նման հարցաքննություններ, հավանական պաշտոնանկություններ ու դատավարություններ լինելու են այլ երկրներում ևս: Բայց՝ կորոնավարակի ճգնաժամից դուրս գալուց հետո:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 12279

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ